Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 հուլիսի 2025 թ.

24.08.2005Թ. ՍՄ 3363 ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարապետ Ալեքսանյանի 29.05.2025թ. N 6551 դիմումը` հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին և 24․08․2005թ․ ՍՄ 3363 վարձակալության պայմանագրի 3․3 և 5․2 կետերը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 2,43հա ընդհանուր մակերեսով 3 միավոր /1,1հա, 0,66հա և 0,67հա/ հողամասերի նկատմամբ Կարապետ Ալբերտի Ալեքսանյանի և Օհանավանի համայնքապետի միջև կնքված 24.08.2005թ. ՍՄ 3363 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2050թ. օգոստոսի 24-ը:

2. Առաջին կետում նշված 2,43հա ընդհանուր մակերեսով հողամասերի նկատմամբ 24.08.2005թ. ՍՄ 3363 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն և մեկ տարվա համար վարձավճարը սահմանել 86 000 /ութսունվեց հազար/ ՀՀ դրամ, որից 1,1հա հողամասի վարձավճարը՝ 38 928 ՀՀ դրամ, 0,66հա հողամասի վարձավճարը՝ 23 360 ՀՀ դրամ և 0,67հա հողամասի վարձավճարը՝ 23 712 ՀՀ դրամ:

3. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն. Մուրադյան, Ս. Պապյան /

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարինե Ճորկնցյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner