Հիմք ընդունելով Մայիս Մարտիրոսի Իսայանի 26.02.2026թ N 2659 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով <<ՉԱՓՇԻՆ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Հաստատել Մայիս Մարտիրոսի Իսայանի /ծնվ. 14.12.1975թ./ սեփականության իրավունքով պատկանող 02-001-0127-0008 կադաստրային ծածկագրով հողամասի ճշգրտված տեղադիրքն ու սահմանները՝ ըստ կից ներկայացված և Աշտարակ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ. Վարդանյան /
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: