Հիմք ընդունելով Նաիրի Սարգսյանի 01.04.2025թ. N 3744` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 08.05.2025թ. N 66-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Արտյոմ Լյուդվիգի Ղազարյանին և Նաիրի Սուրիկի Սարգսյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-020-0122-0028 ծածկագրով հողամասում տալ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-020-0122-0028/, Արտյոմ Լյուդվիգի Ղազարյանին և Նաիրի Սուրիկի Սարգսյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման և շահագործման համար առանձնացված 1,0182հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների:
3. Երկրորդ կետում նշված 1,0182հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, Երևան-Ապարան մայրուղի, 54-55կմ, հողամաս N 27/1:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: