Հիմք ընդունելով Ահարոն Հարությունյանի 22.05.2023թ. N 5065՝ բնակելի տունը և տնամերձ հողամասը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ քաղաքի Նարեկ-3 թաղամաս, N 13 հասցեում գտնվող բնակելի տունը /ծածկագիր 02-001-0141-0031 / և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Նարեկ թաղամասի 3-րդ փողոց, բնակելի տուն N 13/2։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: