Հիմք ընդունելով Արմեն Արսենի Առաքելյանի 03.07.2025թ․ N8523 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի /09.07.2025թ. ԳՄ3451, ԳՄ3449, ԳՄ3450 և ԳՄ3448/ վկայագրերը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարած փաստացի օգտագործվող հողամասի չափագրումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմեն Արսենի Առաքելյանի ընտանիքին հատկացված 0․12հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի փաստացի չափագրման արդյունքում /02-001-0650-0005/ ավել օգտագործվող 0․1065հա /ընդհամենը 0․2265հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Սաթենիկ Ակենտի Զաքարյանի /ծնվ.17.12.1948թ./, Լուսինե Արսենի Առաքելյանի /ծնվ.29.08.1975թ./, Արմեն Արսենի Առաքելյանի /ծնվ.11.11.1978թ./ և Լիլիթ Արսենի Առաքելյանի /ծնվ.10.11.1988թ./ սեփականության իրավունքը 02-001-0650-0005 ծածկագրով 0․2265հա փաստացի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: