Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 10/06/2025 N Կ-10062025-02-0206 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով <<ՍԵՅՍՄԻԿԱ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Հաստատել Գնել Վարդգեսի Ավետիսյանին /ծնվ. 03.05.1962թ./ և Անահիտ Ռաֆիկի Մովսիսյանին /ծնվ. 02.08.1962թ./ սեփականության իրավունքով պատկանող 02-001-0178-0035 կադաստրային ծածկագրով հողամասի ճշգրտված տեղադիրքն ու սահմանները՝ ըստ կից ներկայացված և Աշտարակ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին / Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: