Հիմք ընդունելով Վոլոդյա Սամսոնի Մարտիրոսյանի 22.10.2025թ N13935 դիմումը փաստացի կատարված հողամասի չափագրությունը, ղեկավարվելով՝ ՀՀ <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի և 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ.
1.Ճանաչել Վոլոդյա Սամսոնի Մարտիրոսյանին /ծնվ.05.12.1941թ./ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող 02-008-0132-0083 ծածկագրով 0․06հա տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 0․00856հա հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 0․06856հա/: 2. 02-008-0132-0083 ծածկագրով 0․006856հա տնամերձ հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Աղձք, Ձորափ-1 այգեգործական թաղամաս, հողամաս N83:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Սույն որոշման 1 կետերի հանձնարարականն ընդունել ի գիտություն: