Այսօր: Շաբաթ, 22 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մարտի 2025 թ.

ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈԼԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անդրանիկ Ցոլակի Հովհաննիսյանի 12.03.2025թ. N 2706 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ ԳՄ 883 և ԳՄ 885, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-061-0076-0012 ծածկագրի բնակելի տան, թոնրատան, անասնաշենքի և պարսպի, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Անդրանիկ Ցոլակի Հովհաննիսյանի /ծնվ. 28.02.1960թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-061-0076-0012 ծածկագրում, իրեն պատկանող 386.9 քմ բնակելի տունը, 18.15 քմ թոնրատունը, 53.0 քմ անասնաշենքը և 2.20 քմ պարիսպը /ընդամենը՝ 460.25 քմ/ մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner