Հիմք ընդունելով Վաչիկ Ազարյանի 30.05.2025թ. N 6632` հողամասերի փոխանակություն կատարելու մասին դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 04.07.2025թ. N 97-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արցախ թաղամաս, 4-րդ փողոց, N 3 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-001-0550-0032/, Վաչիկ Զոհրակի Ազարյանին սեփականության իրավունքով պատկանող 1354քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-001-0101-0047 ծածկագրով, Աշտարակ քաղաքի ՈՒլատիտիկ 2-րդ թաղամաս, 4-րդ փողոց, N 9 հասցեում գտնվող 870,2քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի հետ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետի ժ/պ Վ․ Վարդանյան, պետ՝ Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: