Հիմք ընդունելով Խաչիկ Կարապետյանի 02.06.2025թ N 6744 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Օհանավան բնակավայրում գտնվող Խաչիկ և Հեղինե Կարապետյանների իրավանախորդներին սեփականության իրավունքով հատկացված հողամասից /ծածկագիր 02-112-0140-0024/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Խաչիկ Վախթանգի Կարապետյանի /ծնվ 31.01.2001թ/ և Հեղինե Վաղթանգի Կարապետյանի /27․03․2002թ․/ ժառանգությամբ ձեռք բերված Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող 02-112-0140-0024 կադաստրային ծածկագրում հատկացված 0.141հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /պտղատու հնդավոր այգի/ ավել օգտագործվող 0.04053հա /ընդհամենը 0,18153 հա հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: