Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-05112025-02-0192 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով` Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 08.04.2024թ. N Կ-00042024-02-0097 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 23 հոկտեմբերի 2025 թվականի N 2723-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ. 1 < 1. Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի /02-087-0010-0022 ծածկագրից/ համայնքային սեփականություն հանդիսացող, 110 քմ բնակավայրերի նշանակության, բնակելի այլ հողամասի վրա կառուցված՝ 5.3 քմ մակերեսով ինքնակամ պարիսպը, /հաշվառման տվյալներ՝ վկայական N 2045605/ ճանաչել համայնքային սեփականություն:
2. Առաջին կետում նշված 02-087-0010-0022 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի, բնակելի այլ, 110 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
3. Առաջին կետում նշված ինքնակամ պարիսպը ճանաչել օրինական:
4. 02-087-0010-0022 ծածկագրից 110 քմ մակերեսով հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ, Ոսկեվազ, Արագածի փողոց, 1-ին նրբանցք, N 2/1:
5. Առաջարկել շինությունն իրականացրած Հասմիկ Բաղդասարյանին գնելու օրինական ճանաչված 5.3 քմ մակերեսով ինքնակամ պարիսպը` 1քմ-ի օտարման համար վճարելով 3347 /երեք հազար երեք հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, իսկ պարսպով ծանրաբեռնված 110 քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 2887.5 /երկու հազար ութ հարյուր ութսունյոթ ամբողջ հինգ տասնորդական/ ՀՀ դրամ:
6. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: