Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշտարակի համայնքապետարանի կողմից ներկայումս հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Աշտարակ քաղաքի Ս․ Շահազիզի փողոցում, ինչպես նաև սկսվել է ոռոգման սեզոնը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Գնումների մասին>> օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի կարիքների համար ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը համարել անհետաձգելի պահանջ և թույլատրել իրականացնելու մեկ անձից գնման ընթացակարգով՝ համաձայն կից ներկայացվող նախահաշվի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |