Այսօր: Երեքշաբթի, 3 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 005
 

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՎԱԶԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մակար Ղազարյանի ներկայացուցիչ Գևորգ Միրզախանյանի 19.11.2025թ. N 16718, Էդվարդ Կարապետյանի ներկայացուցիչ Մխիթար Հովսեփյանի 26.11.2025թ. N 17094, Արամ Ահարոնյանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանի 05.02.2026թ. N 1546, 06.02.2026թ. N 1669 և 06.02.2026թ. N 1681, Երվանդ Օհանյանի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանի 09.02.2026թ. N 1792, Գերասիմ Հունանյանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանի 19.02.2026թ. N 2332, Լիլիթ Արշակյանի 26.02.2026թ. N 2630 և Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանի 26.02.2026թ. N 2674՝ արտադրական նշանակության շենք-շինությունների և ջրային օբյեկտների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0327-0020 ծածկագրով, Նարինե Բուդաղի Մաթևոսյանին և Մակար Գրիգորի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,09162հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0501-0006 ծածկագրով, Էդվարդ Արարատի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4961հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0635-0040 ծածկագրով, Արամ Ժորայի Ահարոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2981հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը համարել փոփոխված ջրային հողեր նպատակային նշանակության /ոռոգման նպատակով ջրավազանի և պարսպի կառուցման համար/:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0634-0073 ծածկագրով, Արամ Ժորայի Ահարոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,31552հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ․արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/:

5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0635-0042 ծածկագրով, Արամ Ժորայի Ահարոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6419հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/:

6. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0256-0002 ծածկագրով, Երվանդ Պարգևի Օհանյանին և Վարդիթեր Ռաֆիկի Մկրտչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,2465հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/:

7. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0238-0009 ծածկագրով, Գերասիմ Լորիկի Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2725հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության և օժանդակ շինության կառուցման համար/:

8. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0500-0046 ծածկագրով, Լիլիթ Վոլոդյայի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,8847հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /0,70711հա-վարելահող և 0,17759հա-արոտավայր/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ․արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/:

9. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0134-0001 ծածկագրով, Տիգրան Բագրատի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3292հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner