Հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ն․ Մուրադյանի 13․06․2025թ․ ներկայացրած զեկուցագիրը՝ կից արձանագրությամբ, ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի, 3-րդ մասի, << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ <<Ա․Ա․Բ․ ՊՐՈԵԿՏ>> ՍՊԸ-ի կողմից վարչական իրավախախտման կատարման կապակցությամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Վարչական հանձնաժողովին / նախագահ՝ Ս․ Սահակյան /՝ - Վարչական վարույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։