Հիմք ընդունելով Դավիթ Մամիկոնյանի 09.02.2026թ. N 1733 և Ալիկ Պողոսյանի 13.02.2026թ. N 2072 դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վ․ Ալազանի փողոց, N 10/5 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-001-0861-0397/, Դավիթ Զորիկի Մամիկոնյանին սեփականության իրավունքով պատկանող 15,2քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել համարժեք, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0861-0399 ծածկագրով, Վ․ Ալազանի փողոց, N 10/6 հասցեում գտնվող 15,2քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի հետ:
2. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 13-րդ փողոց, N 20/1 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-112-0006-0033/, Ալիկ Գալուստի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 1627քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել համարժեք, համայնքային սեփականություն հանդիսացող 02-112-0008-0049 ծածկագրով, Օհանավան բնակավայրի 17-րդ փողոց, N 34 հասցեում գտնվող 1623,2քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի հետ: |