Հիմք ընդունելով Կարինե Կարապետյանի լիազորված անձ Ռոբերտ Խաչատրյանի 30.05.2025թ. N 6633՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-068-0164-0028, 0,0392 հա/ տալ 7 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 5-րդ թաղամասի 8-րդ փողոց հողամաս N 7:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: