Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Աշտարակ համայնքում սկսել 2025թ․-ի մասնակցային բյուջետավորման գործընթացը։
2.Աշտարակ համայնքի 2025թ․-ին բյուջեում հատկացնել 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2025թ․-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
3.Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
4. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած: 5
5. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ոլորտները (կապիտալ բնույթի)՝ որպես առաջնահերթություն։
6. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025-2027թթ․-ի ՄԺԾԾ-ում, 2025թ․ տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|