ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ նոյեմբերի 7-ին ժամը 14։30-ին Արագածոտն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Սան Ագրո>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 4 և 22 հողամաս հասցեներում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում(www.env.am), Աշտարակի համայնքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքում։Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին հասցե՝ ք․ Երևան, Բուզանդի 1/3, էլ․ փոստ՝ envexpertise@env.am):
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ