Հիմք ընդունելով Գագիկ Խաչատրյանի 10.02.2025թ. N 1288՝ միավորվող անշարժ գույքերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցքի 2-րդ փակուղի, N 8 և N 10 հասցեներում գտնվող միավորվող անշարժ գույքերին տալ 8 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցքի 2-րդ փակուղի, հողամաս N 8:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: