Հիմք ընդունելով Սամվել Հովհաննիսյանի 06.02.2025թ. N՝ 1082 բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-061-0077-0034, 0,1334 հա/ տալ 14 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 8-րդ փողոց, 3-րդ նրբանցք, հողամաս N 14։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: