Հիմք ընդունելով Գրիշա Լենդրուշի Եղիազարյանի լիազորված անձ՝ Արտաշես Վալտերի Մկրտչյանի 09.04.2025թ N 4151 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող Գ. Եղիազարյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-110-0051-0005/ 0.1305հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Գրիշա Եղիազարյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գրիշա Լենդրուշի Եղիազարյանի /ծնվ.08.10.1968թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-110-0051-0005 ծածկագրով 0.1305 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. 02-110-0051-0005 ծածկագրով 0.1305հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Հովսեփ Բ Փարպեցու փողոց, 60 հողամաս:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: