Հիմք ընդունել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 29/05/2025թ. N Կ-29052025-02-0091 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Աշտարակ համայնքի ղեկավարի 14.05.2025թ. N1319-Ա որոշուման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ.
<<1.Աննա Արամայիսի Սարգսյանին /ծնվ. 10.02.1955թ./ և Վաչական Գարեգինի Իսրայելյանին /ծնվ. 22.07.1977թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-110-0002-0069 ծածկագրով 138.42 քմ և 02-110-0002-0070 ծածկագրով 662.8 քմ բնակավայրերի այլ նշանակության հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:>>
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն և հողերի գրանցման մատյաններում կատարել փոփոխություններ և համապատասխան գրանցումններ: