Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2018թ.-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի  4-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33, 34 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.
 
1Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասին` համաձայն հատված  1-ի: 
2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:
3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի:
4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:
5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի:
6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման,  համաձայն հատված 6-ի:
7. Համաձայնություն տալ 2018թ.-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցներից 23 մլն դրամի չափով ուղղել վարչական բյուջեի բնակարանային շինություն (06.1.1) բնագավառում առաջացած ծախսերի ֆինանսավորման համար:                                                                                                                                              /հազ. դրամ/
| 
                                                                Վարչական բյուջե             Ֆոնդային բյուջե                     Ընդամենը                                                                                            
 
  
 | 
 
 
 
Եկամտային մաս                                    557994.6                            0                                557994.6 
Ծախսային մաս                                    557994.6                          30768.2                         588762.8 
Դեֆիցիտ                                                  0                                    -30768.2                       -30768.2  
  
    Պահուստային ֆոնդ                                5000.0                              0                                  5000.0 
 |