Հիմք ընդունելով Արմեն Զարգարյանի 02.05.2025թ. N 5214՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցքի 2-րդ փակուղի, թիվ 17/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին
տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագրից` 02-058-0028-0033 0.0839 հա/ տալ 17/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցքի 2-րդ փակուղի, 17/1 հողամաս:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագրից` 02-058-0028-0033 0․0400 հա/ տալ 17/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցքի 2-րդ փակուղի, 17/2 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: