Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-24022026-02-0082 որոշումը և Արսեն Գալոյանի 26.02.2026թ. N 2658՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-106-0125-0054 0,05 հա/ տալ 39 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Տեղեր բնակավայր, Այգեգործական թաղամասի 11-րդ փողոց, հողամաս N 39:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: