Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 300
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 72-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2023 թվականի N 72-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հովիկ Վահանյանի 18.04.2023թ. N 3781, Մեսրոպ Արզումանյանի 03.05.2023թ. N 4262, Ռոբերտ Ալեքսանյանի 03.05.2023թ. N 4261, Սյուզաննա Խաչատրյանի 03.05.2023թ. N 4263, Սամվել Աղայանի 03.05.2023թ. N 4264, Վիգեն Բադալյանի լիազորված անձ Դավիթ Ալեքսանյանի 05.05.2023թ. N 4451, Նավասարդ Պետրոսյանի 05.05.2023թ. N 4483, Կարապետ Եդիգարյանի 05.05.2023թ. N 4390 և Սեդրակ Սիմավորյանի 12.05.2023թ. N 4679՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1.  Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0049-0001 ծածկագրից, համայնքային սեփականության հանդիսացող 0,10205հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության և 0,02633հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասերում ինքնակամ բնակելի նշանակության շենք-շինությունների օրինականացման նպատակով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Մեսրոպ Սերժիկի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0022-0011 ծածկագրով 0,0226հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի   նպատակային   նշանակությունը՝   բնակելի   տան   կառուցման   նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Ռոբերտ Վանիկի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0130-0001 ծածկագրով 0,144հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,04005հա վարելահողի   նպատակային   նշանակությունը՝   բնակելի   տան   կառուցման   նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Սյուզաննա Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0421-0087 ծածկագրով 0,2086հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,0601հա վարելահողի   նպատակային   նշանակությունը՝   բնակելի   տան   կառուցման   նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի 02-020-0101-0006 ծածկագրով, Սամվել Արտաշեսի Աղայանին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա գյուղատնտեսական նշանակության հողամասում /վարելահող/ ինքնակամ բնակելի տան օրինականացման նպատակով հողամասից 0,045հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Հավանություն տալ Նավասարդ Կառլենի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0379-0006 ծածկագրով 0,4745հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը՝բնակելի նշանակության շենք-շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

7. Հավանություն տալ Կարապետ Գրիգորի Եդիգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0107-0001 ծածկագրով 0,2481հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /խաղող/ նպատակային   նշանակությունը՝   բնակելի   նշանակության շենք-շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0329-0113 ծածկագրով, Վիգեն Ռոմիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող 0,57479հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,30093հա արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտնեի հողեր նպատակային նշանակության, էներգետիկալի հողեր գործառնական նշանակության /արևային էլեկտրակայան կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

9. Հավանություն տալ Սեդրակ Արշակի Սիմավորյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0662-0021 ծածկագրով 0,4703հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը՝ բազմաֆունկցիոնալ հասարակական օբյեկտի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 

 


Կողմ -20

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner