Հիմք ընդունելով Սարգիս Հակոբյանի 24.05.2023թ. N 5174՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ Ուջան բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր 02-109-0088-0004, 0.148 հա / տալ 8 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ուջան բնակավայր, 28-րդ փողոց, հողամաս N 8:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: