Հիմք ընդունելով Հրաչյա Պռոշյանի 15․04․2025թ․ N 4408 դիմումը և 14/04/2025թ. N Կ-14042025-02-0123 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 06.03.2025թ. N 673-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ.
<< 1. Ճանաչել Հրաչյա Գագիկի Պռոշյանի /ծնվ․11․02․1972թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0058-0023 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 244,19քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ: >>
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժինններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: