Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 62-րդ հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրը և ժամը սահմանել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը, ժամը 17։00-ին։
2․ Նիստը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ավագանու նստավայրում, հասցեն՝ ք․ Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7։ |