Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՂՄՈՍԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 4/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդան Բասումյանի լիազոր անձ Բորիս Հակոբյանի 13.06.2025թ. N 7531 դիմումը՝ ինքնակամ կառուցած և օրինական ճանաչված շինությունը գնելու վերաբերյալ համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինության համար սահմանված կարգով առանձնացված 0.02207 քմ հողամասը /ծածկագիր` 02-093-0012-0150/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Աշտարակ համայնքի, Սաղմոսավան բնակավայրի1-ին փողոց 4/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 06062025-02-0056/ 16.9 քմ արտաքին մակերեսով պարիսպը սահմանված գնով, իսկ շինություններով ծանրաբեռնված 0.02207քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել շինություններն իրականացրած Վարդան Կարապետի Բասումյանին /ՀԾՀ. 3010740085/: 2. Վաճառքի գինը պարսպի համար կազմում է 254463 /երկու հարյուր հիսուն չորս հազար չորս հարյուր վաթսուն երեք/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար 1716618 /մեկ միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար վեց հարյուր տասնութ/ ՀՀ դրամ: 3.Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված ավտոտնակի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան: 4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Վ. Վարդանյան, Ա. Արամյան/ - Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Բազմասեր Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner