Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 359
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 

Զեկ. ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11.06.2024Թ. N 66-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականի ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի ստացման հայտերին համաձայնություն տալու մասին» Աշտարակ համայնքի ավագանու 11.06.2024թ. N 66-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Աշտարակ համայնքի «Աշտարակ քաղաքի թիվ 1 Մանուշակ մանկապարտեզ», «Աշտարակ քաղաքի թիվ 5 Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ» և «Աշտարակ համայնքի Կոշի թիվ 17 Կվաշ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի «Աշտարակ քաղաքի թիվ 2 Արևիկ մանկապարտեզ» և «Օշականի թիվ 9 Գայանե մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Ագարակ, Ավան, Արուճ, Բազմաղբյուր և Նոր Եդեսիա բնակավայրերում նոր մանկապարտեզի շենքերի կառուցման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աղձք, Բյուրական, Ոսկեվազ, Օհանավան, Ուշի և Սասունիկ բնակավայրերի մշակույթի տան շենքերի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի «Կոշի արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ քաղաքի Խաչատուր Աբովյան փողոցի հիմնանորոգում, բնական քարով սալարկում, խճապատում՝ համալիր բարեկարգման միջոցառումների իրականացում», «Աշտարակ քաղաքի կախովի կամուրջի հիմնանորոգում, դեպի կամուրջ տանող աստիճանների, լուսավորության համակարգի վերանորոգում և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն․ Աշտարակեցու 88, Ն․ Աշտարակեցու 78, Ա․ Մանուկյան 17, Տ․ Մեծի 18, Պռոշյան 13, Պռոշյան 9 բազմաբնակարան բնակելի շենքերի և Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 32 փողոցի 2-րդ, 4-րդ, 33 փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 3 Հովիկ մանկապարտեզի շենքի կառուցման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի մշակույթի տան շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 4 բազմաբնակարան շենքերի էներգախնայող միջոցառումների՝ ջերմամեկուսացման, շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացում» (այսուհետ' ծրագրեր) թվով՝ 11 սուբվենցիայի հայտերին' համաձայն հավելվածի։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner