ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ ապրիլի 9-ին՝ ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Նոր Եդեսիա 2-րդ փողոց, 5-րդ շենք) տեղի կունենա <<Ավանգարդ Շին>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր Եդեսիա բնակավայրի վարչական տարածքում Ն․ Շնորհալու անվան միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայքում։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող են ներկայացվել բանավոր հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր։