Հիմք ընդունելով Կառլեն Մանուկյանի 11․08․2025թ․ N 10298 դիմումը և գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 09/08/2025թ․ N ԱՏ-09082025-02-0014 տեղեկանքը, ղեկավարվելով <Տեղական Ինքնակռավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 02-001-0073-0007 ծածկագրից բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության 25,3քմ հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: