Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.06.2024թ. N 75-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 23.05.2024թ. N 2/փ-210 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ և 12-րդ կետերի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով` ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-022-0034-0028 և 02-022-0034-0059 ծածկագրերից 0,29462հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: 2. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: 3. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն. Մուրադյան/: - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: