Հիմք ընդունելով Ավետիք Պարգևի Փիլիպոսյանի լիազորված անձ՝ Գրիգոր Սոկրատի Մանուկյանի 16.09.2025թ N 12185՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ Բյուրական բնակավայրում գտնվող Ավետիք Պարգևի Փիլիպոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.10 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում՝ ծածկագիր 02-028-0183-0003, ավել օգտագործվող 0.00364 հա /ընդամենը 0.10364 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ավետիք Պարգևի Փիլիպոսյանի /ծնվ. 18.09.1967թ./ սեփականության իրավունքը 02-028-0183-0003 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.00364 հա մակերեսով /ընդամենը 0.10364 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-028-0183-0003 ծածկագրով 0.10364 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 57-րդ փողոց, 6 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: