Հիմք ընդունելով Կարեն Ղարագյոզյանի լիազորված անձ Վահագն Ազատյանի 25.02.2026թ. N 2586՝ բնակելի կառուցապատման հողամասը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայր, 9-րդ փողոց, N 11 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 02-017-0042-0006, 0,115 հա/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արագածոտն բնակավայր, 11-րդ փողոց, հողամաս N 11։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: