Հիմք ընդունելով Գարեգին Առաքելյանի 02.05.2025թ. N 5168՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-110-0017-0002/ տալ 9 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Բ․ Գրիգորյան փողոց, բնակելի տուն N 9:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: