Հիմք ընդունելով Ա. Նավասարդյանի 17.08.2022թ. N 3993՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 42 հոդվածի և ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 123 և 124 կետերի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմինե Նավասարդյանի Աշտարակ համայնքի Տիգրան Մեծի փողոց N 36/1 հասցեում գտնվող տնամերձ հողամասում հասարարակական և սպասարկման օբյեկտի վերակառուցման և ընդլայնման 17.04.2015Թ. N 11 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել մինչև 17.10.2022թ.:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս.Թումասյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: