Հիմք ընդունելով Միքայել Մեջլումյանի 20.10.2025թ. N 13801` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայր, Մ․ Մաշտոցի փողոց, N 33 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-087-0070-0039-ից, 0,0190 հա/ տալ 33/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Մ․ Մաշտոցի փողոց, հողամաս N 33/2:
Հողամասի մնացած մասի /0,0500 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Մ․ Մաշտոցի փողոց, բնակելի տուն N 33:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: