Այսօր: Հինգշաբթի, 22 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 253
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մայիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 06.12.2024Թ. N 4615-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 27/01/2025 N Կ-27012025-02-0182 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Աշտարակ համայնքի ղեկավարի 06.12.2024թ. N 4615-Ա որոշման առաջին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրություն. << ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Գրիգոր Սարգսի Գրիգորյանի 06.11.2023թ N11567 դիմումը և փաստացի կատարված տնամերձ հողամասի չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ պահանջով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Գրիգոր Սարգսի Գրիգորյանի ընտանիքին հատկացված տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագրեր 02-028-0062-0003,02-028-0058-0009 / ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Ճանաչել Գրիգոր Սարգսի Գրիգորյանի /ծնվ.02.01.1962թ./, Հասմիկ Մնացականի Գրիգորյանի /ծնվ.01.01.1965թ./, Եղիազար Գրիգորի Գրիգորյանի /ծնվ.10.11.1984թ./ և Սայադ Գրիգորի Գրիգորյանի /ծնվ.16.01.1986թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող 02-028-0062-0003 և 02-028-0058-0009 կադաստրային ծածկագրերով փաստացի օգտագործվող 0․30477հա մակերեսով տնամերձ հողամասերի նկատմամբ:

2. 02-028-0062-0003 ծածկագրով 0․21577հա տնամերձ հողամասի հասցեն համարել

- Աշտարակ համայնք, Բյուրական, 15-րդ փողոց, հողամաս N3:

3.Քաղաքաշինության և հողաշինությանբաժնի պետի /Ն. Մուրադյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ::>>

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Բազմասեր Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner