Հիմք ընդունելով Աշոտ Նորիկի Մակարյանի 13.09.2023թ N 9373 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 2005 թ. Դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի Արցախի թաղամաս, 1–ին փողոց N 23 հասցեում գտնվող, Աշոտ Նորիկի Մակարյանին պատկանող /ծածկագիր 02-001-0253-0024/ 0.072 հա հողամասի դիմաց փաստացի տիրապետվող 0.0729 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Աշոտ Մակարյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, նկատի ունենալով նաև, որ հողամասում բնակելի տունը և պարիսպը, որը կառուցվել է 2014թ. դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Աշոտ Նորիկի Մակարյանի /ծնվ. 11.01.1960թ./, սեփականության իրավունքը Աշտարակ քաղաքի Արցախի թաղամաս, 1–ին փողոց N 23 հասցեում գտնվող, 02-001-0253-0024 ծածկագրով 0.072 հա, հողամասից ավել օգտագործվող, մինչև 20%, 0.0009 հա տնամերձ հողամասի նկատմամբ, ընդամենը՝ 0.0729 հա:
2. Աշոտ Նորիկի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, Արցխի թաղամաս, 1-ին փողոց, N 23 հասցեով, կադաստրային քարտեզի 02-001-0253-0024 ծածկագրով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման, 0.0729 հա մակերեսով հողամասի վրա 2014 թվականին ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2022DZ0CKH/ 81.25 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 2.68 քմ պարիսպը ճանաչել օրինական և բնակելի տան ու պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 165258 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար երկու հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Աշտարակ համայնքի ղեկավարի 19 սեպտեմբերի 2022 թվականի N 2248-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 և 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: