Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 395
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 25/10/2025 NԿ-25102024-02-0163 որոշումը, Նորիկ Մկրտչի Կարապետյանի 30.09.2025թ. N 12879 դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.11.2024թ. թիվ ԳՄ 7450 վկայագիրը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրում գտնվող Ն. Կարապետյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված 0.21 հա հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-068-0007-0015/ ավել օգտագործվող 0.175 հա /ընդամենը 0.385 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Ն. Կարապետյանի ընտանիքի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Ճանաչել Նորիկ Մկրտչի Կարապետյանի /ծնվ. 04.01.1949թ./, Անահիտ Նորիկի Կարապետյանի /ծնվ. 24.02.1986թ./, Մկրտիչ Նորիկի Կարապետյանի /ծնվ. 06.07.1987թ./ և Սարիբեկ Նորիկի Կարապետյանի /ծնվ. 19.02.1989թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի կադաստրային քարտեզի 02-068-0026-0002 կադաստրային ծածկագրում հատկացված 0.21 հա բնակավայրերի նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.175 հա հողամասի /ընդամենը 0.385 հա/ նկատմամբ, որը նրա ընտանիքի կողմից փաստացի տիրապետվել է մինչ համայնքի կադաստրային քարտեզագրումը:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner