Հիմք ընդունելով Սմբատ Խաչատրյանի լիազորված անձ Անդրանիկ Բարսեղյանի 11.03.2025թ. N 2694՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-058-0001-0011, 0,1033 հա/ տալ 11/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, Երևան-Ապարան մայրուղի, 44-45կմ, հողամաս N 11/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: