Հիմք ընդունելով Լիլիկ Սայդոյանի 10.01.2025թ. N 166՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-008-0145-0769, 0,088 հա/ տալ 769 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, Ձորափ-2 այգեգործական թաղամաս, այգետնակ N 769:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: