Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 5090-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 5090-Ա

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Շողիկ Արամայիսի Միրզոյանը հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Շողիկ Արամայիսի Միրզոյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին և ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Շողիկ Արամայիսի Միրզոյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-001-0320-0016 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020 թթ․ համար, ապառք՝ 14,982 /տասնչորս հազար ինը հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 7,329 /յոթ հազար երեք հարյուր քսանինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 22,311 /քսաներկու հազար երեք հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 26,006 /քսանվեց հազար վեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 4,093 /չորս հազար իննսուներեք/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 30,099 /երեսուն հազար իննսունինը/ ՀՀ դրամ։ 2․ 02-001-0320-0014 կադաստրային ծածկագրով անհատական տան 2008-2020 թթ․ համար, ապառք՝ 223,166 /երկու հարյուր քսաներեք հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 110,111 /հարյուր տասը հազար հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 333,277 /երեք հարյուր երեսուներեք հազար երկու հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020 թթ․ համար, ապառք՝ 13,156 /տասներեք հազար հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 6,454 /վեց հազար չորս հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 19,610 /տասնինը հազար վեց հարյուր տասը/ ՀՀ դրամ։ 3․ 02-001-0320-0015 կադաստրային ծածկագրով հողամասի 2010-2020 թթ․ համար, ապառք՝ 12,056 /տասներկու հազար հիսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 5,788 /հինգ հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 17,844 /տասնյոթ հազար ութ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 24,253 /քսանչորս հազար երկու հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 3,818 /երեք հազար ութ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 28,071 /քսանութ հազար յոթանասունմեկ/ ՀՀ դրամ։ 4․ 02-001-0324-0017 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020 թթ․ համար, ապառք՝ 13,439 /տասներեք հազար չորս հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 6,584 /վեց հազար հինգ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 20,023 /քսան հազար քսաներեք/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 23,319 /քսաներեք հազար երեք հարյուր տասնինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 3,670 /երեք հազար վեց հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 26,989 /քսանվեց հազար ինը հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ։ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ․

1. Շողիկ Արամայիսի Միրզոյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 498,224 /չորս հարյուր իննսունութ հազար երկու հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ, որը վճարել՝

1․ 85,159 /ութսունհինգ հազար հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ 900445005045 հաշվի համարին։

2․ 79,788 /յոթանասունինը հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ 900445101018 հաշվի համարին։

3․ 333,277 /երեք հարյուր երեսուներեք հազար երկու հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ 900445003081 հաշվի համարին։

2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շողիկ Արամայիսի Միրզոյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner