Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 դեկտեմբերի 2018 թվականի N 6

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ Աշտարակ համայնքի 2019թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն:

ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2019թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ իրականացվում է նաև առցանց` http://ashtarak.am կայքով:

2018թ. դեկտեմբերի 15-18-ը ներառյալ խնդրում ենք միայն կայքում ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 7, 2-րդ հարկ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև:



Կից փաստաթղթեր՝
(1.33 Մբ) Աշտարակ համայնքի 2019թ.-ի հակիրճ բյուջե
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 80 ամիս առաջ
Varoyi zorak kochvox vayrum axbahanutyan ev lusavorutyan xndirner kan xndrum em lucum tal
Պատասխանել
Աշտարակի համայնքապետարան 80 ամիս առաջ
Խնդրում ենք նշել կոնկրետ հասցե: Շնորհակալություն
Պատասխանել
Անհայտ օգտատեր 80 ամիս առաջ
Մեր հարկերի կամ պարտքի չափի մասին ինչպե?ս իմանանք, որ չգանք հասնենք քաղաքապետարան
Պատասխանել
Աշտարակի համայնքապետարան 80 ամիս առաջ
Համայնքի բյուջեի նկատմամբ Ձեր հարկային պարտավորությունների մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://ashtarak.am/Pages/PropertyTax/Search.aspx
Պատասխանել
Անհայտ օգտատեր 80 ամիս առաջ
Չէիք ասի Աշտարակ-Երևան երթուղայինի պատասխանատուն ով է?
Պատասխանել
Աշտարակի համայնքապետարան 80 ամիս առաջ
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
Պատասխանել
Անհայտ օգտատեր 80 ամիս առաջ
Բարև ձեզ, ինչպես կարող եմ ծանոթանալ մեր համայնքի 2019թ. բյուջեին?
Պատասխանել
Աշտարակի համայնքապետարան 80 ամիս առաջ
Հակիրճ տարբերակին կարող եք ծանոթանալ ներքոհիշյալ հղմամբ, իսկ ընդգրկուն տարբերակը մինչև ավագանու կողմից հաստատվելը կարող ենք ուղարկել Ձեր էլեկտրոնային փոստին: Խնդրում ենք Ձեր հարցումն ուղղեք ashtarakmunicipality@gmail.com հասցեով:http://ashtarak.am/upload/DocFlow/PublicDiscussion/Fr18121410044041932_Ashtarak0BriefBudget2019.pdfՇնորհակալություն
Պատասխանել
Անհայտ օգտատեր 80 ամիս առաջ
Բարև ՁեզԱնկեղծ ասած մտածում էի, որ կմասնակցեմ ձեր քննարկումներին, բայց չհասցրեցի գամ: Մասնակիցներից ասեցին, որ կարող եմ նաև այս ձևով առաջարկություն անել:Ինձ հետաքրքրում է հետիոտնի կամրջի անվտանգության և սպասարկման հարցը: Դա ում իրավասության տակ է??? Եթե քաղաքապետարանինն է, ապա առաջարկում եմ կուլտուրայի տանից մինչև ավտոկայանի հատվածը դարձնել զբոսանքի հաճելի վայր, որ մարդիկ քայլեն, զբոսնեն: Մեկ էլ եթե դժվար չէ, նոր տարուն սիորւն ձևավորեք: Էստեղ կգրեք ես կկարդամ Ապրեք
Պատասխանել
Աշտարակի համայնքապետարան 80 ամիս առաջ
Շնորհակալություն արձագանքի համար: Ձեր բարձրացրած հարցին կանդրադառնանք ավելի ուշ: Խնդրում ենք թողնել հետադարձ կապի միջոց:
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner