Հիմք ընդունելով Հռիփսիմե Թորոսյանի 20.08.2025թ. N 10777 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 09.09.2025թ. N 109-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին, տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և կարող է կառուցապատվել բացառապես օժանդակ շինություններով, բակային ջրավազաններ ու կառույցներ համարվող տնտեսական օգտագործման շինություններով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վառոյի Ձորակ 2-րդ թաղամաս, N 42/3 հասցեում գտնվող, 02-001-0036-0047 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 94քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0036-0034 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հռիփսիմե Գարեգինի Թորոսյանին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: