Հիմք ընդունելով Ռազմիկ Խումարյանի լիազորված անձ Արտաշես Մկրտչյանի 11.07.2025թ. N 8966՝ միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայր, Ք․ Սլոյան փողոց, 4-րդ փակուղի, N 4, Ք․ Սլոյան փողոց, N 29 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին տալ 2/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, Ք․ Սլոյան փողոց, 4-րդ փակուղի, հողամաս N 2/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: