Հիմք ընդունելով Հովիկ Գրիգորյանի 28.03.2025թ. N 3682՝ միավորվող անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայրի ծածկագիր՝ 02-112-0026-0020, 0.1193 հա, ծածկագիր՝ 02-112-0026-0021, 0.0321 հա և ծածկագիր՝ 02-112-0026-0023, 0.04554 հա միավորվող անշարժ գույքին տալ 64/1 համարը, և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, 1-ին փողոց, 64/1 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․Մուրադյան /
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: