Հիմք ընդունելով Լուսիկ Մինասյանի և Սմբատ Խեչումյանի 21․10․2025թ․ N 13895 համատեղ դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 10.11.2025թ. N 153-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և ընդլայնվող հողամասի դիրքի և ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0644-0035 ծածկագրով 0,04567հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 370 000 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Լուսիկ Հովհաննեսի Մինասյանին և Սմբատ Սամսոնի Խեչումյանին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: